Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Մենք հիմա վերածվել ենք հնդկական փորձարարական խամյակի

Մենք հիմա վերածվել ենք հնդկական փորձարարական խամյակի
07.09.2024 | 11:11

The Jerusalem Post-ում հրապարակվել է հոդված «Հայստանը կռվում է իրականության դեմ» վերնագրմամբ (https://www.jpost.com/opinion/article-816821)։ Հոդվածում Հայաստանը ներկայացվում է որպես Իրանի ֆորպորս ու Արևմուտքի դեմ գործող կոալիցիայյի մաս։

Այսօրվա աշխարհում կարևոր չէ՝ դու ինչ ես, կարևորը՝ քեզ ինչպես են ներկայացնում։

Իսկ Երևանում գործող ռեժիմի դիվանագիտության իմաստը, խնդիր լուծելու փոխարեն, կայանում է «պորտը տեղը դնելու» մեջ։ Պաղեստինը ճանաչեցին, ու Իսրայելի «պորտը տեղը դրեցին», Լուկաշենկոյի ու Զախարովայի «պորտը» անընդհատ են «տեղը դնում»։

Ըստ գործող վարչապետի՝ Իսրայելից բացի, Սերբիան, Բուլղարիան և Սլովենիան նույնպես զինում են Ադրբեջանին։ Հիմա «պորտը տեղը դնելու նախարարությունը» արդեն զվաղվում է Վուչիչի, բուլղարների ու սլովակների «պորտը տեղը դնելու» հարցերով։

Զգու՞մ եք, որ «հզոր դիվանագիտության» հետևանքով մենք ամբողջ աշխարհի հետ կոնֆլիկտի ենք գնում։ Ասում էին՝ աշխարհում զենք վաճառողներ չկան։ Պարզվում է՝ լավ էլ կան։ Ադրբեջանը չգնաց հրետանու կալիբրի փոփոխության և ընտրեց արդեն փորձված տարբերակը։ Իսկ սրանք գնացին անփորձ հնդկական տարբերակին ու փոխեցին հրետանու կալիբրը։ Որովհետև ուղղակի չկարողացան լեզու գտնել սերբերի, բուլղարների, սլովակների ու էլի լիքը զենք արտադրող երկրների հետ։ Սրանք էլ հո ՀԱՊԿ չեն։ Մենք հիմա վերածվել ենք հնդկական փորձարարական խամյակի՝ կա՛մ կկրակի, կա՛մ ոչ։

Մեր խնդիրները կսկսեն լուծվել, երբ պոպուլիզմը կփոխարինվի խնդիր լուծելով։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3325

Մեկնաբանություններ